...

«Դուխով» գլխարկից՝ «երկաթե գմբեթ»

«Դուխով» գլխարկից՝ «երկաթե գմբեթ»

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը տարեսկզբին վարչապետի անվտանգությունն ապահովող լրացուցիչ սարքավորումներ է գնել, որոնց ընդհանուր արժեքը մոտ 7 միլիոն դրամ է։ Այդ գումարից մոտ 3,7 միլիոնը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի համար։

Այ սա արդեն իսկապես բյուջետային միջոցների վատնում է։ Դրա փոխարեն կարելի էր դիմել թուրքական «Բայքար» ընկերությանը, և նրանք իրենց «Բայրաքթարներով» մեծ հաճույքով կապահովեին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը՝ հաշվի առնելով այն «կառուցողականությունը», որը վերջինս ցուցաբերում է հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ընդ որում՝ դա կանեին միանգամայն անվճար։ 

Բայց Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը նաև դրոններով ապահովելու գաղափարը երևի այլ նպատակ էլ ունի։ Հարկ եղած դեպքում կարելի է ցուցադրել նրա տեղաշարժերի՝ օդից արված լուսանկարները և ապացուցել, որ դրանց ավելի շատ մարդ է մասնակցում, քան ընդդիմության հանրահավաքներին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ