...

Ձվի մեջ մազ փնտրողը

Ձվի մեջ մազ փնտրողը

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Թաղման արարողության ժամանակ երկրի ղեկավարի խոսքում ոչ մի կոնկրետ անդրադարձ ագրեսոր պետությանն ու թշնամուն, որի պատճառով էլ հենց տեղի էր ունենում այդ սգո կարգը` չեղավ։

Անթույլատրելի, աններելի, անբացատրելի երևույթ, որ պետք է բոլորիս մտահոգի»։

«ՉԻ». Հայաստանում քաղաքագիտությունն ազատ անկում է ապրում, և դրա «լոկոմոտիվներից» մեկը սույն «պերսոնաժն» է: Քաղաքագետ ներկայանալով՝ ամեն ինչի մասին ունի խորը փորձագիտական կարծիք: Հիմա էլ կարծում է, որ սպայի թաղումը պետք էր վերածել ցույցի և այն ավարտել Ալիևի հասցեին հայհոյանքներ տեղալով:

Մայոր Գարուշ Համբարձումյանի թաղման արարողությունից մեկ ժամ առաջ տեղի էր ունեցել կառավարության նիստ, որտեղ վարչապետը կոնկրետ գնահատականներ էր հնչեցրել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ:

Փաստորեն, ըստ Մարտիրոսյանի տրամաբանության, երկրի ղեկավարը այլ հնարավորություններ և ամբիոններ չունի ու հայտարարություններ հնչեցնելու համար պետք է օգտագործի սգո արարողությունը:

Փաշինյանը նախընտրեց ոչ թե պահը օգտագործելով պիառվել, այլ շատ կոնկրետ ուղերձ հղեց հասարակությանը: Իսկ ուղերձը հետևյալն էր՝ մենք բոլորս պարտք ունենք Համբարձումյանի և մյուս նահատակների հիշողության առաջ, մենք բոլորս պետք է ավելի մեծ ուշադրությունով ու նվիրումով վերաբերվենք մեր պետականությանը:

Ձվի մեջ մազ փնտրող քաղաքագետին դա առանձնապես չի հետաքրքրում: Նրա համար կարևորը քննադատությունն է՝ հանուն քննադատության:

Բայց անթույլատրելի, աններելի, անբացատրելի է սգո արարողության շուրջ կառուցել քննադատությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1004 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ