2021 թվականի մարտի 1
Նիկոլ Փաշինյան. «Ճիշտն ասած՝ մեկ գաղտնիք պետք է բացեմ: Մենք արդեն որոշել էինք մասնակցել արտահերթ ընտրություններին, անգամ որոշել էինք կարգախոսը՝ «Վերջ թավիշին»»:
2021 թվականի մայիսի 10
Նիկոլ Փաշինյան. «Պետք է հստակ հասկանալ, որ պատերազմից հետո թավիշն է մեզ փրկել քաղաքացիական պատերազմից»:
Մեծ հաշվով՝ սա անգամ քաղաքական երկվության դրսևորում չէ, սա խճճվել ու պահի տակ «բլթցնել» է:
Եթե թավիշը փրկել է քաղաքացիական պատերազմից, ինչո՞ւ էիք խոստանում վերացնել այն: Քաղաքացիական պատերա՞զմ էր սրտներդ ուզում, թե՞ պարզապես չեք հիշում՝ երբ, ինչ եք ասել ու խոստացել:
Ինչ վերաբերում է թավիշին ու նրա դերին, ապա սուտ է խոստումը, թե կարող է վերացնել թավիշը և առավել ևս սուտ է, թե այն որևէ դերակատարում է ունեցել քաղաքացիական պատերազմ չսկսվելու գործում: