...

Էդ սպառնըմ ե՞ս

Էդ սպառնըմ ե՞ս

Նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանն այսօր ասուլիսում հետևալն է նշել. «Պարոն Քոչարյանը, իր խոսքերն եմ մեջբերում՝ կյանքում որևէ բան կիսատ չի թողել, վստահ եղեք, եթե նա մտել է պայքարի մեջ, այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է»:

«ՉԻ». Կուշտունիցա լինենք, թե Աղվան Վարդանյանը ճիշտ չի ասում: Քոչարյանը որ մի բան անում է, մինչև վերջ է անում:

Օրինակ՝ Հայաստանի գազաէներգետիկ համակարգի դեպքում: Այդ մարդը սկսեց այդ համակարգի օբյեկտները հերթով հանձնել օտարներին: Նվիրեց, ձրի տվեց, պարտքի դիմաց փոխանցեց: Հատ-հատ, մինչև ամենավերջին պոլ-դյույմ տրուբեքն էլ մինչև չտվեց, չհանգստացավ: Այ, վճռականություն ենք ասել:

Կամ՝ տնտեսության մոնոպոլիզացումը. մինչև տնտեսության բոլոր ճյուղերը չբաժանեց յուրայինների մեջ, չդինջացավ: Նույնիսկ մայկա-տրուսիկի ներկրումն էր վերահսկում: 

Նույնիսկ այնպիսի գործը, ինչպիսին՝ սաֆարին էր, այդտեղ էլ էր մինչև վերջ գնում: Ուրիշները կենդանի էին որսում, գործն ավարտած համարում, իսկ մեր հերոսը չէր հանգստանում, պիտի անպայման սատկած կենդանուն թամքեր, որ նոր պայքարը հաջողությամբ պսակվեր: Տղա էր, է՜, տղա:  

Բա ոնց էր պայքարում հայ ժողովրդի դեմ: Մինչև վերջին խազը քյալլա տվեց, տեսավ, ժողովուրդը մի քիչ կամակոր է, ասաց՝ չէ՜, պայքարս կիսատ չեմ թողնի, տանկերով ու բանակով անելիքը արեց: Ալբանացի լինենք, թե սուտ ենք ասում:

Հ.Գ. Ամենահետաքրքիրը սրանց հոգեբանությունն է: Քոչարյանը գնաց Մոսկվա, հետ եկավ, սկսեց վեր-վեր թռնել: Աղվան Վարդանյանը՝ որպես հավատարիմ դամ պահող, որոշեց՝ իր վեր-վեր թռնելու ժամանակն էլ եկավ: Քոչարյանը Մոսկվայով է վեր-վեր թռնում, սա՝ Քոչարյանով: Այս սենց թռնող տղերք են:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1347 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ