...

Էդ խանդըմ ե՞ս

Էդ խանդըմ ե՞ս

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներին, ասել է. «Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ մատակարարելու օգուտների մասին փաստարկները բավականին միամիտ են թվում։ Ում հետաքրքիր է՝ Ուկրաինայում նրանք ցույց տվեցին իրենց բավական ցածր արդյունավետությունը իրական մարտական ​​պայմաններում»:

«ՉԻ». Հա, բայց այդ «Բաստիոնները» հազար անգամ ավելի արդյունավետ են, քան այն զրահամեքենաները, որոնք Ռուսաստանից պիտի գային, բայց տեղ չեն հասել: Չեղածից լավ է:

Ոնց ուզում է լինի, մի օգուտ կտան: Բա ի՞նչ անենք. Ռուսաստանից զենք գնել հիմա հնարավոր չի, իրենց հազիվ է հերիքում: Ռուսական ֆորպոստը ճաքեր է տալիս, ստիպված ֆրանսիական բաստիոնից ենք օգտվում: 

Այնպես որ, խանդել չկա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ