...

Էդքան բուհերը ինչների՞ս են պետք

Էդքան բուհերը ինչների՞ս են պետք

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, թե «մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 բուհ», ընդ որում՝ դա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ամենամեծ նախագիծն է լինելու, ՔՊ-ական պատգամավորներից մեկն էլ կարծիք է հայտնել, թե այդ առթիվ պետք է երրորդ փոխվարչապետի հաստիք ավելացնել։

Այ սա իսկապես ՔՊ-ական մոտեցում է․ կրճատել բուհերն ու ավելացնել փոխվարչապետների թիվը։ Ֆինանսական առումով հաստատ մեծ տարբերություն չի լինի, որովհետև «հավելյալ փոխվարչապետի» վրա (իրա ամեն ընչով) բյուջեից կծախսվի մոտավորապես նույնքան գումար, որքան մեկ բուհի ֆինանսավորումն է։ 

Իսկ ընդհանուր առմամբ՝ բախտներս բերել է։ Կարող էր, չէ՞, Նիկոլ Փաշինյանը որոշել, որ Հայաստանում պետք է ոչ թե 8 բուհ լինի, այլ, ասենք, 2 (մեկը՝ հիմնական, մյուսը՝ «զապաս»)։ Բայց մարդը մեծահոգություն է դրսևորել և թույլատրել է, որ մի քանի բուհեր լինեն։ Երևի կողքից գլխի են գցել, որ բոլոր բուհերը նույնը չեն, դրանք տարբեր տեսակի են լինում։ 

Ի դեպ՝ ժամանակին Երևանում այսպիսի պատմություն էր շրջանառվում․ նախարարները քննարկում են, թե ծննդյան օրվա առթիվ ինչ նվիրեն հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, նրանցից մեկն առաջարկում է գիրք նվիրել, մյուսն էլ առարկում է, թե «չէ, ես իրենց տանը եղել եմ, գիրք ունեին»։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ինտելեկտուալ առումով այդ նախարարին փոքր-ինչ գերազանցում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   522 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ