...

Это нам дали 15 суток

Это нам дали 15 суток

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը 60 տոկոսով բարձրացնելու որոշման քննարկման ժամանակ ասել է. «Մենք դատավորների և ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար»:

«ՉԻ». Գոհ ենք, ախպեր ջան: Ցավդ էլ տանենք: Չեք պատկերացնի, թե ոնց են քաղաքացիներն ուրախանում, երբ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում են: 

Բա, առավոտ կանուխ դուրս են գալիս պատշգամբ, հարևանին ձեն տալիս. «Անժիկ, աչքդ լուս»: «Ի՞նչ ա եղել, Փառիկ ջան»: «Յա, չգիտե՞ս, պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել են»:

«Վաա՜յ, էս ինչ լավ բան ասիր: Ինչքա՞ն են բարձրացրել»: «60 տոկոսով»: «Վայ, մեռնեմ ջանիդ, արի, կոֆե խմենք»: 

Այ սենց, ծափ ու ծիծաղով, մեծ ոգևորությամբ, աչքալուսանքով են քաղաքացիներն արձագանքում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման որոշումներին: Այնքան բարձր քաղաքացիական գիտակցություն ունեն, որ հասկանում են՝ դա իրենց համար են բարձրացնում: 

Մնում է, որ մեզ իշխանությունները շուտ-շուտ ուրախացնեն նման քայլերով: Այս դժնդակ ժամանակներում մենք բարձր աշխատավարձերով պաշտոնյաների կարիքը շատ ունենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   805 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ