ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. «Ես կարող եմ ասել, որ, անշուշտ, Մոսկվայում ուշադրություն են դարձրել իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների մի ամբողջ շարքին, որոնք, առաջին հերթին հակաքայլ են երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք արվել են Հայաստանի վարչապետի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Դրանց շուտով մանրամասն պատասխան կտրվի»:
«ՉԻ». Այնպես է ասում՝ պատասխան կտրվի, կարծես ամեն օր այդ պատասխանները չեն տրվում: Մեր աչքի առջև են այդ պատասխաններն ու դրա հետևանքները:
Բայց մանրամասն դեռ չի տրվել: Մի քիչ վախենալու է, թե ինչ մանրամասներ են ներկայացնելու:
Դուք էն ասեք. բա ձեր կարմիր գիծը ո՞րն է: Մինչև որտե՞ղ եք պատասխանելու: Այսօր Ռուսաստանի ՆԳ նախարարն է եկել Երևան, միանգամից պատասխանները ձեռը դնեիք, ուղարկեիք, համբերելու ուժ չկա: