«Ժողովրդի հետ միասին նույն որոշումը պետք է կայացնեն երկրի էլիտաները։ Եկել է կոնկրետ որոշումների և մեծ միավորման ժամանակը։ Մեկնարկը տրված է»:
Սա մի հատված էր Միքայել Մինասյանի երկարաշունչ գրառումից:
«ՉԻ». Մեկը հարցնի՝ երիտասարդ, էլիտաներ ասելով՝ հո սրանց էլ նկատի չե՞ս ունեցել:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ունես յուրացումների մեջ մեղադրվող հորդ, որը մի քանի միլիարդ դրամ է գրպանել:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ունես խնամի Ֆրանկլին Գոնսալեսին, որը գողացել էր Սարյանի կտավները:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ունես աներ հայրիկիդ, որը յուրացրել է գյուղացիների դիզվառելիքը:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ես ունեցել մեկ այլ խնամուն՝ Լևոն Սարգսյանին, որն ապօրինի հարստացման մեղադրանքով գտնվում է փախուստի մեջ:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ես ունեցել Գագիկ Խաչատրյանին, որի վերաբերյալ քրեական գործերի քանակը հավասարվել է արտասահմանում գտնվող նրա գործարանների քանակին:
Կարո՞ղ է նկատի ես ունեցել Ռոբերտ Քոչարյանին, որն օրումեջ գնում է վիրահատության, միայն թե հետաձգի Մարտի 1-ի դատավարությունը:
Կարո՞ղ է Աշոտյանն է էլիտա, որը վարորդի հետ 9 միլիոն դրամ էր գրպանել:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ես ունեցել Տարոն Մարգարյանին, որն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում այնքան էլիտար շենքեր է ձեռք բերել, որ քեզ թվացել է, թե նա էլիտա է:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ես ունեցել Մանվել Գրիգորյանին, որը յուրացրել էր բանակի տուշոնկան:
Կարո՞ղ է քո ու Կադիրովի պրոտեժեն է արդեն էլիտա դարձել: Նրա դեպքում էլիտար կարող է համարվել միայն կնոջ էլիտար մանկապարտեզը:
Էլիտա չէ անգամ նախավերջին պրոյեկտդ՝ կլասիկ քաղաքական գործիչը խճճվել է երրորդ ճանապարհին, և մեկը լինի իրեն փրկի, այնպես որ՝ նրա վրա հույս չդնես:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ունես իդիոտների միավորումը՝ ի դեմս Վերնատան: Իմացի՝ նրանք վաղուց բանի պետք չեն, կմսխեն ֆինանսներդ՝ դիմացը փոխհատուցելով զավեշտալի հայտարարություններով:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ունես ադեկվատներին, որոնք կարող են համարվել քո ամենաանհաջող նախագիծը:
Կարո՞ղ է էլիտա ասելով՝ նկատի ունես Արմենիա TV-ի դերասաններին, որոնք փորձում են սոցիալական ցանցերում քեզ գովել, բայց այնքան անշնորհք են, որ ավելի վատ բան է դուրս գալիս:
Եթե իրենց ես նկատի ունեցել էլիտա ասելով, ապա խմբագրելով հայտնի կոչը՝ ճիշտ կանեիր վերջում գրեիր՝ հանցագործներ՝ բոլոր տեսակի, միավորվենք: