ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հետ: Զրույցը տեղի է ունեցել Բորելի նախաձեռնությամբ:
«Հեռախոսազրույցի ընթացքում ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանի իրադրության կապակցությամբ», - ասված է ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ:
Բորելը նշել է «լարվածության թուլացման և հրադադարի հասնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկելու կարևորությունը»: