...

Երևանը դարձնել Նյու Վասյուկի

Երևանը դարձնել Նյու Վասյուկի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից ներկայացված ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Համաձայն այդ նախագծի, սահմանվում են ավտոկայանատեղի վճարի դրույքաչափեր. 

յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2 500 դրամ ներառյալ.
մեկ շաբաթվա համար` մինչև 5 000 դրամ ներառյալ.
մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ.
մեկ տարվա համար` մինչև 300 000 (100 000 դրամի փոխարեն) դրամ ներառյալ:

«ՉԻ». Եթե ճիշտ ենք հիշում, մինչև հեղափոխությունը այս իշխանության ներկայացուցիչների մի մասը կարմիր գծերի վրա ներկ էր թափում, բարձրանում էին սյուների վրա, արագաչափերը պոկում կամ տեսախցիկը փակում՝ դրանով իրենց բողոքն արտահայտելով արագաչափերի ու կարմիր գծերի դեմ, դրանք համարելով թալանի աղբյուր:

Հիմա սրանք՝ երևի ազդված լինելով այն փաստից, որ «Շուշին սենց թե նենց պիտի հանձնվեր թուրքին», դրել ու թվեր են կրակել: Սաշիկին էին անուն կպցնում, տվին-անցան բոլորին: Կարո՞ղ է, որոշել են Երևանը Նյու Յորք դարձնել ու սկիզբը կարմիր գծերի գներն են:

Երևանի քաղաքապետարանն այս նախագծին հետևած աղմուկին արձագանքել է. «Երևան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագները անփոփոխ են. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ»:

Ահա այսպես. մի օր մի բան են որոշում, մյուս օրը՝ տրամագծորեն հակառակը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ