...

Երկերեսանիության մեխանիկան

Երկերեսանիության մեխանիկան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է. «Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ակցիաներ լինեն։ Պետք է կամավոր հեռանա, դա է ճիշտը»։

«ՉԻ». Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե որքանով է կոռեկտ՝ Անկախության օրով հասնել «Եռաբլուր» ու այնտեղ Հայաստանի ղեկավարի հրաժարականի պահանջից խոսել: 

Բայց մենք ուղղակի հիշեցնենք, որ սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որ Արցախի ԱԽՔ եղած ժամանակ հոխորտում էր, թե Հայաստանից ոչ ոք իրավունք չունի միջամտել Արցախի ներքին գործերին, քանի որ Արցախը ինքնիշխան, անկախ երկիր է:

Բայց իրեն կարելի է միջամտել Հայաստանի ներքին գործերին: Երևի Հայաստանն այնքան էլ ինքնիշխան ու անկախ երկիր չէ: 

Մենք որ Վիտալի Բալասանյանին մեղադրում էինք երկերեսանիության մեջ, մարդիկ կային, որ մեզ ասում էին, բա ամոթ չի՞, հերոս մարդուն նման բան եք ասում: Ահա, հենց սրա համար ենք ասում: Մարդը սկզբունք է որդեգրում, որ Արցախն ու Հայաստանը չպետք է միմյանց ներքին գործերին խառնվեն, ու հենց ինքն էլ իր իսկ հռչակած սկզբունքը խախտում է, բա երկերեսանիությունը պոզով-պոչո՞վ է լինում: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1106 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ