...

Էս էլ անցանք

Էս էլ անցանք

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն ու դրան հաջորդած ԵՄ խորհրդի նախագահի հայտարարությանը. «Ինչպես նշված է մայիսի 14-ին՝ եռակողմ հանդիպմանը հետևած Շառլ Միշելի հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ-ի՝ 29,800 քառ. կմ, իսկ ՀՀ-ն Ադրբեջանի՝ 86,600 քառ. կմ տարածքային ամբողջականությունը: Սա կարևոր քայլ եմ համարում՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման համար»:

«ՉԻ». Էս հեչ: Սուպեր Սաքոն էլ հասկացանք, այնտեղ Աշոտ Փաշինյանի թեման է մեյդան ընկել: Ասենք ձեզ, նրան առևանգել-չառևանգելու հարցը ահավոր խփում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման գործին:

Ժամանակ են գտել, ստեղ 29800 Քառ. (չշփոթել Քուռ գետի հետ) կիլոմետր պիտի պահենք, հա, բա, Շառլ Միշելն է ասել: Իսկ դուք Ադրբեջանի ջրաղացին ջուր եք լցնում: Էնքան եք լցրել, որ Սարսանգի ջրամբարը ցամաքել է: Չնայած, մեզ ի՞նչ. Սարսանգի ջրամբարը Ադրբեջանի 86,600 քառ. կմ տարածքի մեջ է մտնում, թող Ալիևը նեղվի ու տրաքվի: 

Բայց նկատե՞լ եք, հենց Նիկոլ Փաշինյանը խոսում է Շառլ Միշելի դարակազմիկ պնդման մասին, տուտ ժե մի հատ ուրիշ թեմա է արանքը մտնում, չի թողնում, որ վայելենք տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման սուրբ նպատակը: Հերիք եղավ, էլի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ