...

Եթե Մարուքյանը չմասնակցի, կհաղթի Տապոռ Վաղոն

Եթե Մարուքյանը չմասնակցի, կհաղթի Տապոռ Վաղոն

«Եթե նախկինները չմասնակցեն ընտրություններին, ապա մենք կհաղթենք ներկաներին»:

Հայտարարության հեղինակը Էդմոն Մարուքյանն է:

«ՉԻ». Եթե նախկիններն ու ներկաները, ինչպես նաև Մարուքյանը չմասնակցեն ընտրություններին, ապա ամենայն հավանականությամբ կհաղթի Շիրինյանը: Եթե նա էլ չմասնակցի, ապա կհաղթի Դոգը: Եթե ինչ-ինչ պատճառներով նա էլ հրաժարվի ընտրապայքարից, ապա շատ մեծ են մեր բակի Տապոռ Վաղոյի շանսերը:

Եթե մարդիկ քվեարկելու են ընդդեմ նախկինների, որպեսզի նրանք չվերադառնան, ապա այստեղ ավելի շատ շանսեր ունեն մնացած ուժերը, որոնք չեն ասոցացվում նախկինների ու ներկաների հետ:

Պարզապես պետք է հասարակությանը համոզել, որ իսկապես կապ չունես նախկինների հետ: Եվ երկրորդ՝ ներկաները առանձնապես բան չեն արել, որ նախկինները չվերադառնան, այնպես որ՝ նրանց օգտին քվեարկելու պատճառ չկա:

Ուրիշ հարց, որ հասարակությունը այնքան էլ միամիտ չէ ու լավ գիտի նախկին առաջին փեսայի և որոշ լուսավոր ուժերի ստվերային կապերի մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ