...

Ֆեյքի սիրտը ցավում է ուրիշ ֆեյքի համար

Ֆեյքի սիրտը ցավում է ուրիշ ֆեյքի համար

«Հայաստանի անվտանգության ծառայությունը երկու օր շարունակ առանձնապես վտանգավոր բլոգեր էր փնտրում: Բլոգերը գրել է ֆբ-ում, որ Փաշինյանը ենթադրաբար շնորհավորել է Թրամփին՝ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ:

Բլոգերին բռնել են, ձայնագրել տեսանյութ, որտեղ նա փոխած ձայնով խոստովանում է մեղքը: 

Այժմ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: 

Ոնց եմ սիրում էս ժողովրդավարական հեղափոխությունները»: 

Գրառման հեղինակը ռուսական «Ռաշը Թուդեյ» հեռուստաընկերության խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն է:

«ՉԻ». Սիմոնյանի ջղաձգումները և պոռթկումները լրիվ հասկանալի են: Ինքը ղեկավարում է մի լրատվամիջոց, որն աշխարհում հայտնի է որպես ֆեյք լրատվամիջոց: Այդ տեսակետն ունեն նաև աշխարհի հզորները: Մասնավորապես ԱՄՆ Պետդեպարտամենտը չի հավատարմագրում այդ լրատվամիջոցի թղթակիցներին, քանի որ նրանք զբաղված են ֆեյք լրատվության տիրաժավորմամբ: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի հեռու գնաց և ասուլիսի ժամանակ հրաժարվեց պատասխանել «Ռաշը Թուդեյի» լրագրողի հարցին:

Իրավիճակն առավել վիրավորական էր ռուսական կողմի համար, քանի որ ասուլիսը համատեղ էր, ներկա էր նաև այդ հեռուստաընկերության հիմնադիր հայրը՝ Վլադիմիր Պուտինը: Բայց նա որևէ կերպ չփորձեց պաշտպանել իր հոգեզավակին:

Եվ լրիվ տրամաբանական է, որ Սիմոնյանի սիրտը ցավում է կալանավորված ֆեյքի համար: Մի օր էլ կսկսեն զբաղվել իրենց հիմնադրած ֆեյքերի ֆաբրիկայով:

Ինչ վերաբերում է ժողովրդավարական հեղափոխությունները սիրելուն: Որքան էլ տարօրինակ լինի, նա անկեղծ է: Հայաստանի ժողովրդավարական հեղափոխությունը հնարավորություն է ստեղծել Սիմոնյանին կողմնակի եկամուտներ ստանալ: Օրինակ, օրերս ստորագրեց այն տխրահռչակ հայտարարության տակ, որով Ռուսաստանում ապրող և հայկական ազգանուն ունեցող ինչ-որ անձինք պահանջում էին Քոչարյանի ազատ արձակումը:

Հատկանշական է, որ Սիմոնյանի գրառումը հավանել էին ընդամենը մի քանի հայաստանցիներ, և բոլորն անխտիր Քոչարյանի կատաղի աջակիցներն էին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1809 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ