Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրել է. «Թուրքիային պետք է զսպել: Եթե Ռուսաստանը չզսպի Թուրքիային, ապա նա չի էլ հասցնի անգամ աչքը թարթել, երբ ոչ միայն Ադրբեջանը, այլև Ղրիմը թուրքական նահանգ կդառնան: Միայն հիմարն այդքան բան չի հասկանում»:
«ՉԻ». Յա քու կատաղած: Մարդ է վատացել: Մարգոյի հռետորաբանությունը 180 աստիճանով փոխվել է: Երկու օր առաջ մեզ կոչ էր անում շուտ ընկնել Պուտինի ոտքերը, որ մեզ փրկի, հիմա պարզվում է, որ Արցախի բանակն է զբաղված Ռուսաստանը փրկելով:
Էլ չի ասում, որ Ռուսաստանը պետք է զսպի Փաշինյանին: Այստեղից երկու ենթադրություն. կամ գլխին լավ բամփել են, կամ էլ հասկացել է, որ Արցախում միայն իրենց ուժերին են ապավինում և որևէ մեկի ոտքերն ընկնելու մտադրություն չունեն:
«Չորրորդ իշխանություն», թիվ 29, 2020