...

Գեշո և գեղեցիկ դիվանագետների տարբերությունը

Գեշո և գեղեցիկ դիվանագետների տարբերությունը

Նախկին դիվանագետ Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ 1957 թվականին ամերիկացի կանայք շատ գեղեցիկ էին ու հմայիչ, իսկ խորհրդային կանայք՝ բավական տգեղ ու անճոռնի:  

«ՉԻ». Սրանով Կանադայում ՀՀ նախկին դեսպանը իբր ցույց է տալիս ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի տարբերությունը: Ըստ Պապյանի, ԱՄՆ-ում կանայք բացառապես գեղեցիկ էին, քանի որ այն կապիտալիստական երկիր էր, դե, իսկ խորհրդային կարգերի, տոտալիտար համակարգի պատճառով կանայք գեշո էին, անհրապույր: Ու այսպիսի մտածելակերպով մարդը Հայաստանի դեսպան է եղել ժամանակին: 

Ափսոս, որ թերթի ֆորմատը թույլ չի տալիս տեղադրել երկու հայ դիվանագետի լուսանկար, որտեղ մի դիվանագետը իր դիվանագիտական գործունեությունը ավարտելուց հետո շարունակում է աշխատել ու արարել հայրենիքում՝ ընտանյոք հանդերձ, իսկ մյուս դիվանագետը իր գործունեության ընթացքում հասցրել է զավակներին փախցնել Կանադա, որպեսզի հանկարծ հայկական բանակում չծառայեին, որից հետո ինքը դառնում է թունդ ազգայնական, պահանջում է Ղարսն ու Գետաշենը հետ բերել, ամեն օր խոսում է հայրենասիրությունից, մեր փառապանծ բանակից: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2546 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ