Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզի Հագվի գյուղ, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը: Շրջելով դասասենյակներով՝ Փաշինյանը ասել է. «Շուշանը միջազգային դպրոց է ընդունվել, իրենց դպրոցում ոչխար են պահում: Մեր մոտ որ ասենք՝ դպրոցում ոչխար պահենք, էդ օրը ֆեյսբուքահայությունը գործերը կթողնի, կասի՝ դպրոցը գոմ սարքեցիք, էդ էր մնացել, էդ էլ քանդեցիք: Բայց պետք է փոխել մտածողությունը»:
«ՉԻ». Մի բան ասենք, բայց չծիծաղեք: Մտքներովս անցավ՝ կարո՞ղ է Փաշինյանը մի օր բռնի, հայկական գերբի վրա առյուծի տեղը ոչխար դնի: Որպես փոխված մտածողության խորհրդանիշ:
Ու այդ ոչխարը արածի Մասիս սարի փոխարեն պատկերված դպրոցական մարգագետնում: Սա էլ՝ որպես կրթական համակարգի զարգացման հստակ ուղենիշ:
Պետք է, պետք է փոխել մտածողությունը: Թեպետ, մեր իրողությունները հաշվի առնելով՝ ավելի ճիշտ կլինի խոզ պահել, տարվա վերջում կամ վիպուսկնոյներում ըստ նշանակության օգտագործել: Ե՛վ շահավետ է, և՛ էկոլոգիապես մաքուր: