...

Գնա, ապեր, ես եմ, ես

Գնա, ապեր, ես եմ, ես

ՀՀ արտգործնախարարությունն անդրադարձել է Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,- նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում։

«ՉԻ». Սա մեզ մի անեկդոտ հիշեցրեց.

- Դու, իհարկե, տականք ու նողկալի արարած ես, բայց ես քեզ սիրում եմ:

- Իսկ դու այլանդակ ես ու զզվանք:

- Բա՞յց:

- Ի՞նչը՝ «բայց»:

Հիմա ԱԳՆ-ի այս պատասխանը մեր մոտ նույն հարցն է առաջացնում. բա՞յց: Սա համարժեք պատասխա՞ն է: Լուկաշենկոն վիրավորում է, ասում են՝ դե, ներքին լսարանի համար է վիրավորել: Ծիպը՝ թեթև տարեք, ոչինչ:

Այսինքն, որ վաղը Լուկաշենկոն ավելի թունդ հայհոյի Հայաստանի ու հայերի հասցեին, ի՞նչ է լինելու. զանգելու են, ասեն՝ պրն Լուկաշենկո, կներեք, մի բան հարցնենք. էդ մեզ էի՞ք քրֆում, թե՞ պարզապես ներքին լսարանի համար է: Լուկաշենկոն էլ կպատասխանի՝ չէ, վայ, ի՞նչ եք ասում, բա ես ինձ թույլ կտա՞մ ձեզ վիրավորել, սա մերոնց համար եմ ասել, նեղ կռուգի մեջ, գնացեք, հանգիստ քնեք, ես ձեզ շատ եմ սիրում: 

Իսկ հետո, հաջորդ վիրավորանքի պահով Լուկաշենկոյին զանգելուց հետո «բատկան» կպատասխանի՝ «Գնա´, ապեր, ես եմ, ես»:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2713 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ