ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Հանրապետության հրապարակում հրավիրված ավանդական ասուլիսում ասել է. «Ամենակարևոր հարցերում, ցավոք սրտի, այսօրվա իշխանական թիմը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի դավադիր գործողությունները: Տեսեք, ինքն ասում էր, թե ոչմիթիզականությունը սխալ է: Եթե ոչմիթիզականություն ասելով դու հասկանում ես Արցախի, արցախահայության իրավունքներին հավատարիմ լինելը, ապա դու ինչի՞ էիր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ»:
ՉԻ.- Մի հատ անեկդոտ կա, որ հոգեբուժարանում մեկին ստուգում են, ինչ ցույց են տալիս, հարցնում՝ էս ինչ է, պատասխանում է. խարտոց: Գնդակ են ցույց տալիս, ասում՝ էս ինչ է, և հանկարծ պատասխանում է. գնդակ: Ասում են՝ բա ինչի՞ էս մեկը խարտոց չասացիր: Պատասխանում է՝ բա որովհետև խարտոցը ո՞նց կարա կլոր լինի:
Պարույր Հայրիկյանը մոտավորապես այդ հերոսին է հիշեցնում: 2022 թվական, սեպտեմբերի 21, Հանրապետության հրապարակ.... հարցնում են այսօրվա իրավիճակի մասին, ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյան: Հարցնում են ադրբեջանական ագրեսիայի մասին, ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյան: Հարցնում են այսօրվա իշխանությունների մասին, ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյան:
Մենակ որ գնդակ ցույց տան, երևի ճիշտ կպատասխանի: Չնայած, մարդ ես, մեկ էլ տեսար, պատասխանեց՝ խարտոց:
Մեկնաբանել, թե ինչ է ասել ԱԻՄ առաջնորդը, անիմաստ է: Մենք դրա մասնագետը չենք: