«Առողջ բանականությամբ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին ոչ թե լավ գործիչ, այլ մարդ համարել չի կարող: Մենք խորը ճահճի մեջ ենք»,- News.am-ի հետ զրույցում հայտարարել է Պարույր Հայրիկյանը:
«ՉԻ». Քրեական օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարել և Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ներկայացնել հստակ մեղադրանք՝ մարդկանց բարոյապես ոչնչացնելու հոդվածով:
Այո, արդեն 90-ականների սկզբին ակնհայտ էր՝ Պարույր Հայրիկյանը գտնվում է հոգեկան անկայուն վիճակում, բայց վերոհիշյալ երկուսը արեցին ամեն ինչ, որ Հայրիկյանը ապաքինվելու շանս չունենա:
Եվ արդեն 20 տարի է, ինչ նրանք կոմայի մեջ գտնվող պացիենտին միացրել են արհեստական շնչառության ապարատին՝ վերածելով քաղաքական մոլախոտի:
Հայաստանի իրեն հարգող և ոչ մի ընդդիմադիր Քոչարյանին ու Սարգսյանին չի անվանել չմարդ: Քննադատել են, բացահայտել նրանց հանցագործությունները, բացատրել նրանց վնասակար և քայքայիչ գործունեության արդյունքները, բայց երբեք չեն հայտարարել, որ նրանք մարդիկ չեն:
Հայաստանի բնակչության զգալի հատվածը ընդունում է Փաշինյանի գործունեությունը, մատների վրա հնարավոր կլինի հաշվել բոլոր նրանց, ովքեր համաձայն կլինեն Հայրիկյանի հետ, որ Փաշինյանը մարդ չէ: Այդքանից հետո այսպիսի հայտարարություններ անելու համար պետք է լուրջ խնդիրներ ունենալ բանականության հետ: Բայց դե նորմալ է, շնչառական արհեստական ապարատին միացված պացիենտի համար բանականությունը ավելորդ ճոխություն է: