...

Գող՝ սիրտը դող

Գող՝ սիրտը դող

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ատելության միջավայր է այսօրվա իշխանությունը ձևավորել, ու ամենօրյա ռեժիմով սնուցում են. «Չեն կարող ասել՝ այսինչ օգտատերն է: Իրե՛նք են, անում են, դրա համար պատասխան են տալու, պատասխանատվություն են կրելու: Իմ ելույթը դրա մասին է»:

«ՉԻ». Հետո ասում են՝ Մարուքյանը կլասիկ գործիչ է: Համաձայն չենք պարոն Ծառուկյանի հետ. դեռ երկար ճանապարհ պետք է անցնի Մարուքյանը, մինչև արժանանա այդ էպիտետին:

Հայաստանում այսօր ատում են թալանչիներին, բանակը կողոպտածներին, թոշակը յուրացրածներին, կոռուպցիայի միջոցով միլիարդներ և առանձնատներ հետ գցածներին: Մեր իմանալով՝ Մարուքյանը չունի այդպիսի հետագիծ, առավելագույնը նախկին իշխանություններից մի մանդատ է նվեր ստացել: Այդ դեպքում ինչո՞ւ է կարծում, որ իրեն էլ են ատում, ինչու է իրեն ասոցացնում վերը նշվածների հետ:

Ամենայն հավանականությամբ գործ ունենք անփորձության հետ: Իրեն թվում է, որ ժողովուրդը վիրավորելով և պիտակավորելով Քոչարյանին, Սարգսյանին կամ Միքայել Մինասյանին, իրեն նույնպես թիրախավորում է: 

Դժվար է ասել, սա ավելի շատ Ֆրոյդի տեսությունների հարթությունո՞ւմ է, թե՞ ժողովրդական խոսքն է տեղին՝ գող, սիրտը դող:

Պատասխանատվության ենթարկելու մասին ահաբեկումներից առաջ էլ ճիշտ կանի հիշի, թե երբևիցե, 6 տարվա պատգամավորության ընթացքում արտաբերե՞լ է, որ Սերժ Սարգսյանը կամ Միքայել Մինասյանը պետք է ենթարկվեն պատասխանատվության: Կխնայենք ապագա կլասիկի ժամանակը, թող չչարչարվի, չի գտնի որևէ հրապարակային ելույթ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3900 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ