«Հրապարակի» տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։ Պարեկները Շահրամանյանին ասել են, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաստատել են լուրը:
«ՉԻ». Ու այ սենց ամեն օր կանգնեցնելու են պրն Շահրամանյանի ավտոշարասյունը: Իշխանություններին հուշենք. որպեսզի էս մի գլխացավանքից էլ ազատվեն, թող Արցախի նախագահին ստիպեն՝ մի հատ հրամանագիր ստորագրի, որով լուծարվում է Արցախի նախագահի ավտոշարասյունն ու թիկնազորը:
Դա համ օրենքով կլինի, համ էլ Ադրբեջանում դրական արձագանք կստանա, այնտեղից բազում լայքեր կուղարկեն:
Իսկ ոստիկանությանը մի հատ հարց տանք. հաստա՞տ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյունը միակն էր, որը պետք էր կանգնեցնել: Էդ ուզում եք ասել, որ, օրինակ, մեր օլիգարխները առանց թիկնազոր ու ավտոշարասյուն են ֆռֆռում: Թե՞ հրահանգ էիք ստացել կոնկրետ Արցախի նախագահի համար: