...

Գործակալ 00

Գործակալ 00

- Բարև, հայր իմ սուրբ: Կարոտել եմ քեզ անչափ:

Հայր իմ քեզ չեմ մոռանա,
Ու անունդ միշտ կմնա
Սերունդներդ քեզ կհիշեն
Ու միշտ կասեն մեծ մարդ էր նա։
Հայ ես եղել, հայր ես եղել,
Մասիսի պես վեհ ես եղել,
Իսկ քո սիրտը ու սուրբ խիղճը
Ինձ ապավեն հույս են եղել։

- Լսի, այ տղա, բավական է կապիկություն անես: Ուր որ է՝ տանելու են փակեն, իսկ դու որոշել ես անորակ բանաստեղծություններով ծաղրե՞լ ինձ: Մարդ չդարձար, էլի:

- Չէ, ինչ ես ասում, ցավդ տանեմ: Ուզում եմ ասեմ՝ դուխով եղի: Քո նստելուց հետո աղմուկը ավելի շատ կլինի, մի քիչ խելքով շարժվենք՝ կոնսենսուս մինուս մեկը կկայանա:

- Բավ է այդ ցնդածի խելքին ընկնես: Մի տարի է նստել, արդեն խելքը լրիվ գցել է: Ավելի լավ է մտածես, թե ինչ անեմ, որ չնստեմ:

- Աշխատում եմ այդ ուղղությամբ: Կորեայից տեղեկանք ենք բերելու, որ ցողունների փոխելու ժամանակն է և այդ գործը կարող են անել միայն Կորեայում: Կմիջնորդենք, որ տեղափոխվես Կորեա, մինչև անցնի վտանգը:

- Չեմ հավատում, որ Նիկոլի խամաճիկ դատարանը դա թույլ տա: Լսի տարբերակ չկա՞, որ իմ գործը միանգամից թուլ վիզը նայի:

- Չէ, էլի: Արի մի քիչ նստի, էլի: Նայի էն Ռոբերտը ինչ ա նստած ա՝ ասում ա ընդդիմությունը իմ շուրջ պետք ա համախմբվի: Քո չնստելով մենք մեծ ֆորա ենք տալիս իրան: Մենք մեզ չենք կարող այդպիսի մեծ ճոխություն թույլ տալ: Իսկ որ դու նստես, չես պատկերացնում լայքերիս քանակը որքան կաճի:

- Ձենդ տաք տեղից ա գալիս: Դուրս արի պադվալից, արի նստի, ես էլ աղմուկ կդնեմ, որ ընտանիքիս անդամներին են հետապնդում:

- Կհիշե՞ս հայտնի ֆիլմում ոնց էր ասում՝ я мозг, а мозг надо питать:

- Մի չարաշահի իմ համբերությունը: Ես էլ բանաստեղծությամբ կպատասխանեմ քեզ:

Իմ ողջ կյանքում սիրել եմ քեզ,
Չարչարվել եմ, պահել եմ քեզ,
Ծերացել եմ ու իմ կյանքը
Բաժանել եմ, տվել եմ քեզ։

- Լավ, լավ մի ջղայնացի: Մի հատ զանգեմ էն դարդին, տենամ տեքստը սովորե՞ց, չի՞ պատրաստվում բացահայտումներ անի: Չաո բամբինո, պադրե:

ՎԱՐԿԱՆԻՇ

   10770 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ