...

Գորշության 124 երանգները

Գորշության 124 երանգները

Այսօր՝ որպես մտավորական ներկայացած 124 հոգի հայտարարել են, որ սատարելու են «Հայաստան» դաշինքին: «Հունիսի 20-ի ընտրությամբ է որոշվելու հայ ժողովրդի` որպես միասնական նպատակներ ունեցող ազգի և Հայաստան պետության լինելիության հեռանկարը»:

«ՉԻ». Սրա մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Հաստատ: Երեկ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում խոսեց Քոչարյանից եկող վտանգի մասին, մտավորականությանը բանականության և ողջամտության կոչ արեց, սրանք էլ կատաղեցին, ինադ ընկան, հայտարարեցին Քոչարյանին սատարելու մասին:

Այ, եթե Տեր-Պետրոսյանը կոչ աներ ոչ մի դեպքում ձայն չտալ Տիգրան Արզաքանցյանին, սրանք հաստատ գնալու էին, տիկին Ռոտենբերգի դռան դեմը հերթ կանգնեին: 

Բայց ասենք ձեզ՝ Քոչարյանի վիճակը խիստ բարդանալու է, եթե հանկարծ իշխանության գա: Էս սրանց սաղին պիտի տնավորի, հաց կերցնի, ուտեցնի, խմեցնի, աշխատավարձ ու թոշակ տա, ով որ դոցենտ է, պրոֆեսոր դարձնի, ով պրոֆեսոր է, ակադեմիկոս սարքի, բոլորին վաստակավորի ինչ-որ կոչում ու պետական նորանոր մրցանակներ տա:

Սրանց համար պետք է նոր ինստիտուտներ, ամբիոններ, ֆակուլտետներ ստեղծի, որ բոլորին ղեկավար նշանակի, սրանց գիտական մակուլատուրաների հրատարակությունները պետք է ֆինանսավորի... մի խոսքով, ահավոր ծախսի տակ է ընկնելու: Չենք նախանձում իրեն: Թարսի պես, էլ ծախելու բան չկա, ամբողջը 1998-2008-ին ծախել է, որ այդ գումարից մի թուլափայ էլ սրանց դեմը լցներ: Մեղքներս եկավ:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   955 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ