...

Գուցե ակնաբույժի՞ն այցելեք

Գուցե ակնաբույժի՞ն այցելեք

«Ես այս իշխանությունների ու Նաիրի Հունանյանի միջև տեսնում եմ հոգևոր-գաղափարական կապ»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«ՉԻ». Իսկ վերջին անգամ ե՞րբ եք այցելել ակնաբույժին: Գուցե ակնոց կամ լինզա դնելու ժամանակն է: Քոչարյանի լրատվամիջոցի նախկին ղեկավար Թևանյանը նստած է դաշնակցականների կողքին և ուրիշներին է մեղադրում Հունանյանի հետ հոգևոր-գաղափարական կապ ունենալու մեջ:

Հետաքրքիր է, սրանք բացի ցինիզմից ուրիշ սնունդ օգտագործո՞ւմ են, թե՞ Քոչարյանն արգելել է:

Հանցագործությունն իրենց օրոք իրականացվի, իրենց օրոք դատավարությունը կիսատ-պռատ, առանց հարյուրավոր վկաների հարցաքննության անցկացվի, իրենք վայելեն հանցագործության արդյունքում առաջացած քաղաքական խճանկարի օգուտները և հիմա մեղադրեն ուրիշներին, որոնք 1999 թվականին դպրոց կամ մանկապարտեզ էին գնում:

Գործող իշխանությունը շատ ուրիշ բաներում է մեղավոր ու սխալ: Նրանց հեռանալուց հետո շատ հանցագործություններ կբացահայտվեն, բայց Հոկտեմբերի 27-ը ձերն է, ձեր խարանն է և հնարավոր չէ այն ուրիշներին վերագրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   638 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ