Երևանում գողացել են ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանի Toyota ավտոմեքենայի վրա տեղադրված վրացական համարանիշները: Գողերը թողել են Տելեգրամ ալիքի հասցե, որպեսզի համարանիշները գումարի դիմաց փոխանցեն իրենց, հայտնում է Shamshyan.com-ը:
«ՉԻ». Որ պաշտոնյաները, գողականները, գործարարները դիվանագիտական համարանիշներով մեքենաներ են վարում, դա լսել էինք:
Բայց որ պետական պաշտոնյան մեկ այլ երկրի համարանիշներով մեքենա վարի, էս մեկը նորություն է:
Հիշում ենք, թե Նիկոլ Փաշինյանը ժամանակին ոնց մուննաթ եկավ մաքսային ծառայության աշխատակցի վրա, որ հայկական եռագույն դրոշը ընկած է, նույնիսկ այդ տղային հանեցին գործից:
Իսկ այս դեպքում հայկական համարանիշներն են ընկած: Ոնց որ թե աղմուկ չկա:
Երևի հիմա վրացականը մոդա է, կամ ավելի էժան է նստում: Բոլոր դեպքերում, գրանցենք այս աննախադեպ փաստը: