...

Հանգիստ նստեք տեղներդ

Հանգիստ նստեք տեղներդ

«Գյումրեցին դեռ իր խոսքն ասելու է, այսքանով ամեն ինչ չի վերջացել։ Իսկական պայքարող գյումրեցին դեռ իր խոսքն ասելու է։ Ընտրությունների արդյունքները վճիռ չեն։ Դեռ ավագանու նիստ պետք է կայանա ու դրանից հետո նոր բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն»,- Civic.am-ի հետ զրույցում ասել է «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանը՝ անդրադառնալով կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններին։

«ՉԻ». Նման դեպքերի համար ձեր հոգևոր հայրը կասեր՝ հանգիստ նստեք տեղներդ: Ընտրությունները նոր են ավարտվել, և ժողովուրդը իր ձայնը չի տվել ՔՊ-ին:

«Բալասանյան» դաշինքը կարող է կոալիցիա կազմել, կարող է առանց կազմելու ղեկավարել քաղաքը, քանի որ ՀՀԿ-ն և «Զարթոնքը» չեն խանգարի Բալասանյանին, եթե նա կոալիցիա չկազմի իշխանության հետ:

Վերջին մի քանի տարվա հռետորաբանությունը օգտագործելով՝ կարելի է նշել, որ Գյումրին մերժել է ՔՊ-ին, և վերջինս ճիշտ կանի համակերպվի այդ մտքի հետ:

Մի կողմից ասում են, թե նոր մշակույթ են բերել, Գյումրիում ընտրակաշառք չի բաժանվել, մյուս կողմից՝ հոխորտում են, թե գյումրեցին դեռ իր խոսքը չի ասել:

Ի՞նչ եք ուզում, մի քանի հարյուր գյումրեցիների հանել փողոցներ, անկարգություններ ու անհնազանդության տեսարաններ բեմադրել, թե իբր գյումրեցին չի՞ վստահում քաղաքային նոր իշխանությանը: Երևանում ձեր քաղաքական ղեկավարները նման գործելաոճը անվանում են հակապետական ու հակաժողովրդական:

ՎԱՐԿԱՆԻՇ

   798 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ