...

Հանուն ֆեյսբուքյան մի քանի լայքի

Հանուն ֆեյսբուքյան մի քանի լայքի

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պատկերացրե´ք ԱՄՆ նախագահին` Բեն Լադենի հետ Ցյուրիխում բանակցելիս:

Պատկերացրե´ք Իրաքի վարչապետին` ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադիի հետ Ստոկհոլմում բանակցելիս:

Պատկերացրե´ք Չերչիլին` Հիտլերի հետ Կոպենհագենում բանակցելիս:

Պատկերացրե´ք Արամ Մանուկյանին` Թալեաթ Փաշայի հետ Փարիզում բանակցելիս:

Դե հիմա պատկերացրեք վաղվա բանակցությունները.

Փաշինյան - Ալիև:

Մոսկվա:

Պատկերացրեցի՞ք»:

«ՉԻ». Լավ, որքան կարելի է ֆեյսբուքյան լայքերի համար ոչ միայն կտրվել իրականությունից, այլ նաև այս ճակատագրական պահերին փորձել հասարակությանը ենթարկել մանիպուլյացիաների:

Այն տպավորությունն է, թե հայկական կողմը Մինգեչաուրի մատույցներում է, իսկ կառավարությունը փորձում է շանս տալ Ալիևին:

Արամ Մանուկյանի օրինակն ընդհանրապես անհասկանալի է: Այն կառավարությունը, որի անդամն էր նաև Մանուկյանը, Բաթումում բանակցություններ վարեց Թալեաթի կառավարության հետ:

Պատմական ապացուցված փաստ է՝ Չերչիլի կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարել Հիտլերի ներկայացուցիչների հետ: Այն, որ դրանք չեն ավարտվել հաջողությամբ, լրիվ ուրիշ կինոյից է:

Հայաստանի և Ամերիկայի ներուժի մասին համեմատականներ տանելուց առաջ ընդհանրապես ճիշտ կլինի ջերմությունը ստուգել:

Մի խոսքով, նստում ես համակարգչի առջև, մի փոքր ուսումնասիրում քարտեզը և իրականությունից կտրված հասարակության մոտ ստեղծում պատրանքներ և ձեռք բերում էժան դիվիդենտներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   892 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ