...

Հանուն փեսայի, հանուն Քոչարյանի, հանուն Խաչատուրովի

Հանուն փեսայի, հանուն Քոչարյանի, հանուն Խաչատուրովի

Քոչարյանի և Սարգսյանի հաճախորդ Վազգեն Մանուկյանի աներձագները հիմա էլ հանձն են առել Խաչատուրովից կերտելու համեստ կենցաղով ապրող մի գեներալի: Թե իբր գործող իշխանությունները հետապնդում են պատերազմի հերոսներից մեկին: Մի եղբայրը գրառում է անում՝ համեմատելով Խաչատուրովին հռչակավոր ռազմական ծովակալ կոմս դը Էստենի հետ, իսկ մյուսը՝ հակադարձում բոլոր նրանց, ովքեր փորձում են հիշեցնել Խաչատուրովի վարքը հետպատերազմյան շրջանում:

Իրավապաշտպանի պատմուճան հագածները չեն կարողանում ըմբռնել մեկ պարզ իրողություն. պատերազմի ժամանակ իրենց լավագույնս դրսևորելն ու հայրենիքին ծառայություններ մատուցելը ինդուլգենցիա չէ հետպատերազմյան շրջանում գործած մեղքերի համար:

Պատերազմին մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհից, բայց մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր պատերազմից հետո սկսեցին ապրել իշխանին հարիր: Ամբողջ կյանքը բանակում անցկացրած Խաչատուրովն ունի մի քանի առանձնատուն՝ յուրաքանչյուրը մի քանի հարյուր հազար դոլարից մինչև միլիոն դոլար: Ունի շքեղ ավտոմեքենաներ: Բանակի աշխատավարձով դրանք գնելն անհնար է, եթե հաշվի առնենք, որ նրա որդիները Քոչարյանի որդիների պես տաղանդավոր չեն և նույնպես ծառայում են բանակում: 

Բացի դրանից, կես դրույքով իրավապաշտպանները պետք է գիտակցեն՝ պատերազմի ժամանակ հերոսությունները քարտ-բլանշ չեն ակնհայտ ապօրինի հրամաններ կատարելու համար: Դիցուք 2008 թվականին, հակառակ սահմանադրության պահանջներին, Երևան զորք մտցնելուն: Բայց դե հանուն փեսայի, աներձագները դուրս են եկել ակնհայտ իրողությունների ու փաստերի դեմ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3206 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ