...

Խաչատուրովը ակամայից հաղորդել է հանցագործության մասին

Խաչատուրովը ակամայից հաղորդել է հանցագործության մասին

«Դեռևս 1998թ-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը զինվորական կոլեգիայի նիստում հարց տվեց մեզ՝ համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ով կողմ է, թող ձեռք բարձրացնի, ոչ ոք ձեռք չբարձրացրեց։ Ինչից հետո նա տվեց երկրորդ հարցը, կո՞ղմ եք, որ Արցախը անկախանա, բոլորը ձեռք բարձրացրին, ինչից հետո Սարգսյանը ասաց՝  հիմա ես գիտեմ, ինչ պետք է անեմ, երկու ժամ անց նախագահը հրաժարական տվեց։ Այն ժամանակ ասում էին, թե իշխանության են եղել մարդիկ, ովքեր պատերազմ են ուզում և այլն, բայց ի՞նչ եղավ 1998թ․-ից հետո․ 20 տարի մենք ապրել ենք հանգիստ, հպարտացել մեր բանակով, պատերազմ այդպես էլ չեղավ, հիմա էլ են ասում, որ մենք պատերազմ ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում, ուզում ենք, որ մեզ հարգեն»,- հանրահավաքային հարթակից հայտարարել է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

Դե հա, Վազգեն Սարգսյանը չկա, ով ինչ ուզի, կարող է վերագրել նրան ու խոսել նրա անունից։ Բայց կարևորը սա չէ։ Կարևորն այն է, որ Խաչատուրովը փաստացի հաղորդում է տալիս հանցագործության՝ զինվորական հեղաշրջման մասին։ Զինվորական հեղաշրջումն, ի դեպ, քաղաքական բռնության ամենատարածված տեսակներից է, որը բնորոշ է զարգացման հետընթաց արձանագրող երկրներին։ Հիմա պատկերացնենք՝ ի՞նչ կլիներ, եթե Վազգեն Սարգսյանը զինվորական կոլեգիայի ժամանակ նման հարցադրում չաներ։ Շատ հնարավոր է, որ քաղաքական մտածողությունից զուրկ գեներալիտետը չկարողանար այլևս իրեն դրության տեր համարել, քիթը մտցնել այն հարցերի մեջ, որոնց մասով տարրական գրագիտություն չունի։ Ըստ այդմ՝ անհնար կլինեին 20 տարվա ընթացքում նրանց հարստանալու, ուրիշներին հարստահարելու, պետության անվտանգությունը սեփական բարեկեցության հետ շփոթելու դրսևորումները։ Թվում էր՝ պատերազմից հետո անգամ այս շրջանակն է սթափվելու, բայց ոչ։ Չսթափվելն էլ ուղեկցվում է զազրախոսությամբ, պոռոտախոսությամբ, փաստերը շարունակաբար կեղծելու համառությամբ։ Մինչ ե՞րբ։ Մինչև վերջ։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ