...

Հանրապետականներից ի՞նչ ընկեր

Հանրապետականներից ի՞նչ ընկեր

Երեկվանից համացանցում մեծ տարածում է գտել Աշոտյանի, Շարմազանովի ու Արման Սահակյանի «Իմ ընկեր» երգը: Իհարկե, ամենադիպուկը՝ արդեն երգում են բնորոշումն է:

Հատկանշական է, որ ընտրել են ընկերության թեման: Իբր հանրապետականները լավ ընկերներ են:

Միայն մեկ դրվագ հիշեցնենք հանրապետականների ընկերություն անելու հետագծից: 2003 թվականին հանրապետականների նախկին առաջնորդ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, անձրևի տակ նստացույց էր անում Քոչարյանի նստավայրի դարպասների դիմաց: Օրեր տևած նստացույցի ընթացքում, գեթ մեկ հանրապետական չմոտեցավ Գրետա մայրիկին: Իսկ ժամանակին որքան էին բաժակ բարձրացրել Սարգսյանի պատվին, որքան անգամ էին ցանկացել գրկել նրան, քանի անգամ էին նրա տանը հաց կիսել:

Այնպես որ՝ ընկերություն անել չգիտեն այնպես, ինչպես պետություն ղեկավարել չգիտեին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3932 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ