Էդմոն Մարուքյանն արդեն որերորդ օրն է, ինչ տիեզերական աղմուկ է բարձրացրել՝ Փաշինյանը հրահանգներ է տալիս կուսակիցներին, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղեն իրեն, և ինքը կարողանա քաղաքական հայտարարություններ անել: Չգիտենք, թե դա որքանով է համապատասխանում իրականությանը կամ ինչ արտառոց երևույթ կա դրա մեջ, բայց Մարուքյանը ճիշտ կանի զբաղվի սեփական կուսակիցների վարքով:
Ինչի՞ մասին ենք ակնարկում: Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը հարց ուղղեց ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին: Հարցը կապված էր ՀՊՏՀ նախին և ներկա ռեկտորների դոկտորական ատենախոսությունների հետ: Կոստանյանը բողոքում էր, որ ինչպես վարվեցին նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ, թող նույն կերպ վարվեն ներկա ռեկտոր Դիանա Գալոյանի հետ:
Նախ, նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը ստացել է դոկտորի կոչում երկու սև ընդդիմախոսի բացասական կարծիքի առկայությամբ: Պատգամավորը հարց հնչեցնելուց առաջ պետք է որ տեղյակ լիներ՝ միջազգային չափանիշներով մինչև 10% համընկնումները թույլատրելի են: Դիանա Գալոյանի դեպքում համընկնումները կազմում են 3.5% : Ռուբեն Հայրապետյանի մոտ 80 էջ արտագրություն է, և դա արդեն վաղուց բացահայտված է:
Պատգամավորը նաև չխորշեց բիսեդկայի մակարդակի բամբասանքներ տիրաժավորելուց: Թե իբր Գալոյանին չանդրադառնալու մեջ կա փոխնախարար Գրիշա Թամրազյանի միջամտությունը: Թե իբր նրանց վաղեմի մտերմությամբ է դա պայմանավորված: Փոխնախարարը և ռեկտորը իսկապես մտերիմներ են, տարիներ շարունակ Արաբկիրում պայքարել են ընտրակեղծարարների դեմ: Նույն ժամանակահատվածում, երբ Կոստանյանը հայտնի չէ, թե ինչով է զբաղվել, իսկ կուսակցական բոսը «իրավապաշտպան» էր աշխատում Սերժ Սարգսյանի մոտ:
Մարուքյանը վարչապետի թիմակիցների մասին մտահոգվելուց առաջ ճիշտ կանի հարցեր ուղղի Կոստանյանին: Պարզաբանումներ ստանա, թե ինչո՞ւ է կառավարությանը հարցեր տալու հանձնարարականներ ստանում մտերիմներից, այն էլ սրճարաններում (տես լուսանկարը):
Ինչպես ասում էր դասականը՝ սա փոքր երկիր է և ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ, չի խանգարի տեսնել սեփական աչքի գերանը: