...

Հարությունյանի «արտադրանքը» պետք է ցուցադրվի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին

Հարությունյանի «արտադրանքը» պետք է ցուցադրվի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին

«Մենք չենք թիրախավորել, ուղղակի որոշ մարդիկ սովոր չեն ազատության»: Սա 5-րդ ալիքի խմբագիր Հարություն Հարությունյանի գնահատականն է ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ֆեյսբուքյան գրառումների շարքին, որտեղ հստակ ներկայացվում է, թե ինչպես է այդ հեռուստաընկերությունը թիրախավորել վարչապետին: 

«ՉԻ». Պարզապես զավեշտալի է Հարություն Հարությունյանից ազատության մասին դատողություններ լսել: Մարդ, որ տարիներ շարունակ զբաղեցրել է հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավարի պաշտոնը և որի օրոք ծնվել է «Հայլուրի Հայաստան» թևավոր դարձած խոսքը, խոսում է ազատությունից:

Հարություն Հարությունյանը թերևս մոռացել է, որ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ընդդիմադիրները 10 անգամ էլ չեն հյուրընկալվել առաջին ալիքում: Ազատության մասին մտավարժանքներից առաջ Հարությունյանը թերևս պետք է հիշի, թե ինչպես էին լուսաբանում նախընտրական քարոզարշավները և ընդդիմության ցույցերը: 20 հատ հագած-կապած քաղաքացիներ արտահայտվում էին Քոչարյանի ու Սարգսյանի օգտին, իսկ մեկ հատ խմած քաղաքացի Ստեփան Դեմիրճյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին:

2008 թվականի փետրվար-մարտ ամիսների առաջին ալիքի լուսաբանումները պետք է ցուցադրվեն լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին, որպեսզի նրանք կոնկրետ օրինակով հասկանան, թե ինչպիսին չպետք է լինի լրագրությունը:

Եվ ամենաթարմ օրինակը. 2018 թվականի ապրիլի առաջին կեսին Հարություն Հարությունյանի ղեկավարությամբ առաջին ալիքը չէր անդրադառնում Գյումրիից Երևան քայլարշավին, իսկ երբ լրագրողները նրան հարցնում էին՝ ինչո՞ւ, պատասխանում էր, որ այդպես է ցանկանում և վերջ:

Այնպես որ, հոկտեմբերի 27-ի գործով անցնող և միայն Քոչարյանի շնորհիվ ազատության մեջ հայտնված Հարությունյանը շատ ինքնատիպ պատկերացումներ ունի ազատության մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2130 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ