...

Սրանց տված վնասների հետևանքները

Սրանց տված վնասների հետևանքները

5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թող էս օրերին նեյնիմներ չկարդան մեր գլխին, թե Մեղրիի երկաթգծի ապամոնտաժումը մեծ վնաս է հասցրել»: 

«ՉԻ». Դե, հո սույն դաշնակը չէ՞ր ասելու, որ Մեղրիի երկաթգծի ապամոնտաժումը իսկապես մեծ վնաս է հասցրել մեր երկրին: Ընդհակառակը, իրենց օգուտ է տվել: Երկաթգծի ռելսերը բարձրորակ պողպատից են պատրաստված, միջազգային շուկայում մեծ արժեք ունեն, էս մեր ընկերներն էլ բռնել, ռելսերը քանդել, որպես մետաղի ջարդոն վաճառել են: Կարո՞ղ է այդպես չէր, ընկեր Հարությունյան: Ուրիշ ինչի՞ համար էր պետք վերացնել երկաթգիծը:

Հարություն Հարությունյանը լավ գիտի, որ երկաթգծերի ապամոնտաժման և վաճառքի գործում մի երկու հայտնի դաշնակ էլ է ներգրավված եղել: Դրա համար է հիմա նեղսրտել: 

Օրերս պատերազմում զոհված լուսահոգի Դավիթ Մաթևոսյանը տարիներ առաջ անդրադարձել էր երկաթգծերի ապամոնտաժման թեմային, ցույց տալով, թե նախորդ իշխանությունները ինչ վնաս են հասցրել պետությանը: Բերենք մի փոքր հատված նրա հոդվածից.

«Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում, Սյունիք հաճախակի այցելող առաջատար երկրների դեսպանները առաջին հերթին հետաքրքվում էին, թե արդյոք պահպանվում է երկաթուղին։ Ստանալով համոզիչ պատասխան, որ հնարավոր է Կապանից երկաթուղով, ազատագրված տարածքներով երթևեկել Մեղրի՝ բավարարված հեռանում էին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 2003 թ-ից սկսած, ապամոնտաժվեց ողջ երկաթուղին՝ Կապանից մինչև Մեղրի։

Նյուվադիի բարդ ու դժվարանցանելի ճանապարհի այլընտրանք, կիսակառույց ճանապարհը շարունակելու փոխարեն՝ թույլատրեցին մեքենաներին երթևեկը քանդված երկաթուղու Շվանիձոր-Նյուվադի հատվածի հարթակով։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, նախ, Ագարակի կոմբինատի հիմնականում չգործող, ցուցադրական նպատակներով կառուցված հետադարձ ջրամատակարարման խողովակաշարը հատվածաբար անց կացվեց երկաթուղու հարթակով։

2015-2016թթ կառուցվեց՝ դեռ 1996թ-ից նախագծվող, Մեղրի գետից ջրընդունմամբ, Արաքսի հովտի գյուղատնտեսական նշանակության հողերի ինքնահոս ոռոգման ծրագրի ձախակողմյան ճյուղը։ Սակայն, այլընտրանքի առկայության պայմաններում Լեհվազ գյուղից մինչև Նյուվադի ձգվող խողովակաշարի հիմնական մասը անց է կացվել երկաթուղու առանցքով։

Վերջին ամիսներին իրականացվում է Մեղրիի մաքսային կետից սկսած, Արաքսի ափով, երկաթուղու հարթակին զուգահեռ ձգվող միջպետական ճանապարհի 7-8 կմ հատվածի անիմաստ լուսավորության մի ծրագիր։ Հավանաբար արտաքին պարտքի բեռը ավելացնելու նպատակով։ Այս ծրագրի լարման տրանսֆորմատորները ևս տեղադրված են հենց երկաթուղու հարթակի վրա»:

Բա վնաս տալը պոզով-պոչո՞վ է լինում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1143 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ