...

Կիսագրագետ նախկին փոխնախարարը զուր հույսեր ունի

Կիսագրագետ նախկին փոխնախարարը զուր հույսեր ունի

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«5-ի եթերում ցուցադրվեց Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Կարծում եմ շատերի համար լույս սփռվեց իրականության վրա։ Այս ֆիլմն ավելի մեծ հաշվետվություն է, քան այն անհասկանալի «զբաղմունքը», որը ծավալել է ապրիլյան դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովը։ 

Շնորհակալություն ֆիլմի հեղինակին և 5-րդ ալիքին՝ կատարված աշխատանքի համար։ Վստա՜հ եմ, այն օգտակար կլինի ապագա սերունդներին։

Հ.Գ. Այս ֆլիմից հետո, միայն կիսագրագետներն ու դիլետանտ մանիպուլյատորները կարող են շարունակել 2016թ. ապրիլյան թեմայով շահարկումները»։

«ՉԻ». Փաստորեն պարզվեց, թե 4 տարի ինչ էր պակասում Սերժ Սարգսյանին և նախկիններին, որպեսզի մաքրվեն և ապրիլյան պատերազմը հայտարարեն որպես իրենց հաղթանակ: 4 տարի պահանջվեց, որ Հարություն Հարությունյանը նկարահանի իր շեդևրը և փակի թեման:

Բայց կիսագրագետ նախկին փոխնախարարը շատ անհաջող մանյովր է անում: Անհաջող, որովհետև, երբ մարդիկ տեսնեն, թե ով է ֆիլմի հեղինակը, միանգամից կհասկանան, թե ինչ նպատակ է հետապնդում ֆիլմը: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կացնային քարոզչության ամենամեծ պատասխանատուներից մեկը՝ Հարություն Հարությունյանը, չի կարող օբյեկտիվ վավերագրական ֆիլմ նկարահանել: Դա նրան թույլ չի տա ոչ անցած ճանապարհը և ոչ էլ ներկա կարգավիճակը: Հոկտեմբերի 27-ի գործով նախկին կասկածյալը, որը փրկվեց միայն Քոչարյանի ապօրինի միջամտության շնորհիվ, տարիներ շարունակ Հ1-ի լրատվականը ղեկավարած և միայն սուտ տարածողը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ ու միայն փաստերի հիման վրա ֆիլմ նկարել: Դա նրան թույլ չի տա նաև ներկայիս կարգավիճակը՝ 5-րդ ալիքի խմբագիր լինելու հանգամանքը:

Զաքարյանը զուր հույսեր է փայփայում, որ Հարությունյանի ֆիլմի միջոցով փակելու են բանակը թալանելու իրենց հանցագործության էջը: Նա էլ ունի նման մի քանի ֆիլմեր, օրինակ՝ Մարտի 1-ի վերաբերյալ, որտեղ ամբողջ պատասխանատվությունը դնում է այն ժամանակվա ընդդիմության վրա: Բայց այդ ֆիլմը որևէ լուրջ արձագանքի չի արժանացել, քանի որ մարդիկ տեսնելով հեղինակին՝ հասկացել են, թե նա ինչ նպատակ է հետապնդում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2901 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ