...

«Պլինտուսի» գեներալները

«Պլինտուսի» գեներալները

«Մեդիա պաշտպան»  նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով հեռուստատեսության այսօրվա խնդիրների մասին «Ազատության» եթերում ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարություններին, գրել է. «Հարց հնչեց նաև ռուսական ալիքների փակման վերաբերյալ։ Տիգրան Հակոբյանը բազմաթիվ տերմինների օգտագործմամբ. «սուվերեն հաճախականություններ, հանրային մուլտիպլեքս, սպառողական զամբյուղ, տեղեկատվության փաթեթ», և այլն, աշխատեց չբացատրել, որ այդ ալիքները փակվում են։ Ինչպես ասում էր ռուսական ռադիոն. «МАЛЬЧИК ЖЕСТАМИ ПЫТАЛСЯ ПОКАЗАТЬ, ЧТО ЕГО ЗОВУТ ХУАН»։

«ՉԻ». Իհարկե, այն բանից հետո, երբ Աղասի Ենոքյանը լայքել ու տարածել էր իր նախկին գործընկերուհու հասցեին ֆեյք օգտատիրոջ սեռական հայհոյանքները, խոսել նրա բարոյականությունից այլևս անիմաստ է: Չեղած բանի մասին դժվար է խոսել: 

Այնպես որ, «պլինտուսից» ցածր գտնվող մարդը կարող է նույն ոգով հայհոյանքներ շաղ տալ իր այլ նախկին գործընկերների հասցեին: 

Տիգրան Հակոբյանին այս դեպքում չենք էլ պաշտպանի, քանի որ ինքը լեզվի տակ քար չունի և տակ մնացողներից չէ, պետք լինի, կպատասխանի «Ազատության» երբեմնի ղեկավարներից մեկին:

Մնացած հարցերով՝ Նաիրա Զոհրաբյանին: Աղասի Ենոքյանը վաղուց և հիմնավորապես, երբ Փաշինյանի դռները մաշեցնելը արդյունք չտվեց, իր համար տաքուկ ապրում է ԱՄՆ-ում, և այնտեղից մեզ դասեր է տալիս, ազատ խոսքի համար իրեն իբր կոտորում է, վիրավորում, հայհոյում է: Նառա ջան, զարթի՛ր, լաո, դիմենք քըզի: 

Հ.Գ. Այս սուբյեկտին չենք պատասխանում, մեր փոխարեն դա արել է մոնղոլական ռադիոն. «Я Б ВАС ПОСЛАЛ, ДА ВИЖУ ВЫ ОТТУДА»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2142 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ