...

Հարվածը հետևանքներ է առաջացրել

Հարվածը հետևանքներ է առաջացրել

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ի վերջո այդ ռեսուրսով Հանրապետության Հրապարակի 1/4-ի ներկայությունը ապահովելուց հետո ևս փաստ չէ, որ նույն այդ մարդիկ տեղամասում գտնվելով քվեարկելու են իշխանության օգտին»:

«ՉԻ». Իսկ ոմանք տեղը տեղին չդատապարտեցին Սասուն Միքայելյանի «օբերկոտը» Մարուքյանին: Տեսեք, թե ինչ հետևանքների է հանգեցրել գլխին հասցված հարվածը: Երիտասարդ տղամարդու մոտ միանշանակ տեսողության խնդիրներ են առաջացել:

Հնարավոր չէ պնդել, թե Մարտի 1-ի հանրահավաքին Հանրապետության հրապարակը լցված էր ընդամենը 25 տոկոսով, անկախ նրանից, թե ինչ եղանակով էր այն լցվել: Իհարկե, ինչպես վերևում նշեցինք, եթե տեսողական լրջագույն խնդիրներ չունեք:

Հանրահավաքի պիկին՝ ժամը 19:00-ին, մի փոքր սակավամարդ էր Փոստի շենքի դիմացի մայթեզրը և Ամիրյան փողոցից հրապարակ մտնող մի քանի մետրը: Իսկ դա որևէ պարագայում հրապարակի 1/4-ը չէ: Եթե ասվեր, որ Հանրապետության հրապարակը լցվել է 2/3-ով, գուցե կարելի էր վիճել Մարուքյանի հետ, իսկ այս դեպքում միայն լավ ակնաբուժի հեռախոսահամար կարելի է տրամադրել:

Իմիջիայլոց, «Լուսավոր Հայաստանը» 7 տոկոս ձայն է հավաքել: Դա ահռելի թիվ է: Ինչո՞ւ հանրահավաք չեն հրավիրում՝ հասկանանք, թե քանիսն են շարունակում սատարել այդ ուժին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ