...

Հասավ հնդիկներին

Հասավ հնդիկներին

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է. «Համոզված եմ, որ մեր երկիրը վտանգված է: Ավելի վտանգված է, քան 1991-1994 թվականերին»:

Ըստ նրա տեղեկության ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների 10 հազարից ավելի հոսք է սկսվելու, եթե Հայաստանում շարունակեն հանդուրժել նրանց: «Ավելի մեծ վտանգ է սպառնում հնդիկների անձնագրերով Հայաստան ներթափանցողների պրոյեկտից: Իմ տեղեկությամբ՝ դրանք մահմեդական, մուսուլման, իսլամը ընդունած մարդիկ են, որոնց թիվը 30.000-ի է հասնելու»:

«ՉԻ». Գիտենք, գիտենք, երեկ էինք ասել, որ Վիտալի Բալասանյանին ձգտելու ենք հնարավորինս քիչ անդրադառնալ, բայց մենք ի՞նչ անենք, որ այս մարդը ամեն կերպ ձգտում է մեր ուշադրությունը գրավել: Ու թարսի պես, ստացվում է:

Ուշադրություն դարձրեք նրա այս արտահայտությանը՝ «ըստ իմ տեղեկության, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների 10 հազարից ավելի հոսք է սկսվելու»:  

Սա օրենքից ավելի հաստատուն գործող բան է. եթե մեկը սկսում է ուրանալ ընկերոջը, զինակցին, հրամանատարին, միասին կերած հացը, իմացեք, նման մարդը պարտադիր, անպայման, վաղ թե ուշ, ԼԳՏԲ-ներից, Հայաստանի ու Արցախի վերջից է խոսելու, ազգային արժեքներից, իր հերոսական անցյալից: Վերցրեք ցանկացած ուրացող մարդու, համոզվեք:

Բայց հնդիկների պահով առաջին անգամ ենք նման բան տեսնում: Չգիտենք, թե ուրացող և հնդիկների թեմա բացող մարդը ինչերի է ընդունակ: 

Հ.Գ. Ափսոս, Վիտալի Բալասանյան այլ երկրի քաղաքացի է, մի հատ ՀՔԾ-ն հարցներ, թե ԼԳՏԲ-ի մասին տեղեկությունները որտեղի՞ց է իմանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ