...

Հասել ենք «միջանցքներ՝ գերիների դիմաց» բանաձևին

Հասել ենք «միջանցքներ՝ գերիների դիմաց» բանաձևին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությանը, ասել է. «Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:

Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարևոր է համարում նաև ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը»:

«ՉԻ». Այն, որ Հայաստանի իշխանությունները մտածում են Ադրբեջանում գտնվող գերիների, պատանդների մասին, լավ է: Բայց թե դա ինչ կապ ունի Նախիջևանի միջանցքի հետ, պարզ չէ:

Այսինքն, հասել ենք այնտեղ, որ Նախիջևանի հետ կապ հաստատող միջանցք տրամադրելու հարցը կախված է գերիներին ու պատանդներին վերադարձնելուց: Այսինքն, Ադրբեջանը կարող է ամեն օր հայերին պատանդ կամ գերի վերցնել, հետո ասել՝ դե, միջանցք տվեք, բոլորին հետ ուղարկեմ: Բացարձակ անհամաչափ բաներ են: 

Կամ էլ՝ եթե Հայաստանի իշխանություններն այդքան շատ են սիրում հիշատակել նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, այնտեղ որևէ խոսք չի եղել Հադրութի շրջանի մի քանի գյուղի մասին, որոնք հետո անցան Ադրբեջանին: Այդ գյուղերը պահանջեք: Հադրութի շրջանը պահանջեք: Իսկ հայ գերիներին պետք է փոխանակել ադրբեջանցի գերիների հետ: Դա արդեն ուրիշ խոսակցություն կլինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1078 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ