...

Մենք էլ ենք սպասում պատասխանի

Մենք էլ ենք սպասում պատասխանի

Ֆեյսբուքյան օգտատեր, ամերիկահայ Արաքս Միքայելյանը ներկայացրել է իր էջում վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանի մի գրառում, որտեղ ասված է. «Ես իսկապես մոդելի արտաքին ունեմ, բայց դրանից նվազ խելացի չեմ դառնում, այնպես որ Ձեզ խորհուրդ եմ տալիս մարդկանց չդատել իրենց արտաքինով»։

Ի պատասխան՝ Արաքս Միքայելյանը գրել է. «Մենք գործ ունենք մոդելային արտաքինով, խելացի անհատի հետ, որի անունը Մանե է, և որը զբաղեցրել է այս կարևոր պաշտոնը։ Ցավոք, նա, չկարողանալով զսպել իրեն, արտահայտվել է այն մասին, որ ինքը և խելացի է, և մոդելային արտաքին ունի։ Մտածեցի կիսվել նրա «փայլուն» մտքերով և մեկնաբանությամբ»:

Այս բանավեճին արձագանքել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որը ուշագրավ առաջարկով է հանդես եկել. «Ինտելեկտուալ Մանե Գևորգյանին հրավիրում եմ մասնակցելու «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:» ինտելեկտուալ խաղին, որպեսզի կարողանա բոլորին ցուցադրել իր ինտելեկտը: Թիմը կարող է հավաքել ինքը: Խոստանում եմ բարդ հարցեր չդնել»:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   917 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ