...

Եվս մեկ մանր, բայց մեծ ժուլիկության մասին

Եվս մեկ մանր, բայց մեծ ժուլիկության մասին

Առաջին ալիքը հայտնել է, որ ԲՏԱ նախարարության հետ միասին նոր եթերաշրջանում կնախաձեռնեն «Գաղափարից մինչև բիզնես» նոր նախագիծը: Այս առթիվ PR մասնագետ Կարեն Քոչարյանը գրել է.

«Այս հաղորդման գաղափարը տարել եմ ԿԳՄՍ դեռ 2019թ. դեկտեմբերին և հաղորդման սինոփսիսը քննարկել եմ Արայիկ Հարությունյանի և Լուսինե Առաքելյանի հետ: Հետո, ավելի ուշ այն քննարկել ենք Վահագն Թևոսյանի հետ: Հետո ես իմացա, որ հաղորդումն այնուամենայնիվ անում են, բնականաբար առանց ինձ: Խոսեցի Թևոսյան Վահագի հետ, և նա ինձ ասաց, որ առանց ինձ էլ այդ միտքը կար»: 

«ՉԻ». Սա լրիվ մեկը մեկին հիշեցնում է ամերիկյան «Գործարար կինը» ֆիլմի սյուժեն: Ֆիլմի հերոսուհիներից մեկը՝ Քեթրին Պարկերը, գողանում է մեկ այլ հերոսուհու՝ Տես Մակգիլի բիզնես-նախագիծը և ներկայացնում որպես սեփական մտքի արգասիք: Ապացուցել խարդախությունը գործնականում անհնար էր, բայց այնուամենայնիվ սուտը բացահայտվում է, երբ Քեթրին Պարկերը չի կարողանում պատասխանել մի պարզ հարցի. ինչպե՞ս է նրա մոտ ծագել այդ բիզնես-նախագծի գաղափարը: Մինչդեռ Տես Մակգիլը հանգիստ ներկայացնում է բիզնես-նախագծի մտահղացման նախապատմությունը:

Նույնն էլ այս դեպքում է. Կարեն Քոչարյանը բացատրում է, թե նոր նախագիծը, որը պետք է հեռարձակվի Առաջին ալիքով, դրա գաղափարը իր մոտ երբ է առաջացել, ինչ հանգամանքներում, որը որից հետո է եղել, ում հետ է հանդիպել, ում է հայտնել գաղափարի մասին:

Եվ հիմա այդ հարցը պետք է տալ Առաջին ալիքին և ԲՏԱ նախարարությանը. իսկ ձեր մոտ ինչպե՞ս է առաջացել նախագծի գաղափարը: Ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, ո՞ւմ շնորհիվ: Մենակ չասեն, թե գաղափարը գիշերը երազում է եկել, ինչպես քիմիական պարբերական աղյուսակը Մենդելեևի երազում: 

Ապացուցել, որ Առաջին ալիքն ու ԲՏԱ նախարարությունը գողացել են մասնագետի գաղափարը, շատ բարդ է: Բայց քանի որ Կարեն Քոչարյանը այս տարիների ընթացքում բազմաթիվ նախագծեր, գաղափարներ է կյանքի կոչել, հանրությունը նրան ճանաչում է, չենք կարծում, որ այս դեպքում կեղծավորություն է ցուցաբերում կամ անիմաստ աղմուկ է բարձրացնում:

Սա մի ուրիշ բան էլ է ցույց տալիս. թե ինչքան խղճուկ վիճակում են մեր պետական համապատասխան կառույցները, որ ի վիճակի չեն սեփական ուժերով մեն մի հատիկ գաղափար, նախագիծ երկնել ու ստիպված են դիմել մանր ժուլիկությունների: Ու դա էլ դեռ հարց է, կկարողանա՞ն այդ նախագիծը նորմալ աշխատեցնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2110 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ