...

Բայց կհամաձայնվե՞ն

Բայց կհամաձայնվե՞ն

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է. «Բոլորն անվերջ հարցնում են. «Ի՞նչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք»:

Մենք արդեն հասել ենք այն կետին, որից հետո անիմաստ ամբիցիաների դրսևորումը, նախկին մեղքերի մեջ միմյանց մեղադրելը, մեղավորներ փնտրելը ավելի կխորացնի դժոխքի վերածված այս իրավիճակը: Հիմա միայն համախմբումը կփրկի: Առաջարկում եմ նման համատեղ կոչով հանդես գան ՀՀ երեք նախագահներն ու Վեհափառը: Հենց այս միավորումը միայն կարող է համախմբել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր առողջ ուժերին: Պայմանը մեկն է. նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ նրանցից և ոչ մեկն այլևս իշխանության չի հավակնելու»:

«ՉԻ». Ողջամիտ առաջարկ է: Միայն թե այդ առաջարկն արդեն եղել է: Խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա էլ առաջարկել էր. երեք նախկին նախագահները մի կողմ են դնում իրենց տարաձայնությունները, միասին են մասնակցում ընտրություններին, պայմանով, որ իրենցից ոչ ոք չի հավակնելու իշխանության: Թե ինչ եղավ այդ առաջարկի հետ, ավելորդ է հիշեցնել:

Այսինքն՝ Կարեն Քոչարյանը բառացիորեն կրկնել է Առաջին նախագահի առաջարկը: Առաջարկ, որն առաջին անգամ մերժեցին հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: 

Այնպես որ, այս առաջարկի կամ կոչի հասցեատերերը վերջիններս պետք է լինեն: Իրենք պետք է ասեն՝ պատրա՞ստ են մի կողմ դնել իրենց տարաձայնություններն ու հավակնությունները և միավորվել մեր երկիրն այս փոսից դուրս բերելու գաղափարի շուրջ: Առաջին նախագահի տեսակետն այս հարցի շուրջ վաղուց հայտնի է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ