...

Իշխանության նվիրատուները

Իշխանության նվիրատուները

Բայց մենք մի հատ էլ անդրադառնանք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ստատուսին: Վերջինս ՀՀ երեք նախկին ղեկավարներին և Վեհափառին առաջարկել էր համատեղել ուժերը, ինչը կարող է համախմբել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առողջ ուժերին: Մենք ընդամենը արձանագրել էինք, որ նույն բանը խորհրդարանական ընտրություններից առաջ առաջարկել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Թեպետ խնդիր չկա, հիմա էլ կարելի է փորձել:

Ու այս ստատուսի տակ մի հատ կնճիթավոր քոմենթ է գրել. «Եկեք առանց առաջին նախագահի, մի անգամ արդեն սաղ տապալեց»:

Վերջացավ, գնաց: Թեման կարելի է փակել: Միասնականության առաջարկին այսպես են արձագանքում: Սա էլ ձեզ այն հարցի պատասխանը, թե Նիկոլ Փաշինյանը ոնց է այսքան ժամանակ պահպանել իշխանությունը, ու էլի կպահպանի, քանի դեռ դիմացը կնճիթավորների ու երկարականջավորների ամբոխն է կանգնած: 

Սաղ օրը Նիկոլի ժեխից են խոսում... ա՛յ ընկերներ, մի հատ հլը դուք ձեր ժեխերից ազատվեք, մաքրեք ձեր շարքերը, հետո նոր գնացեք, ուրիշի ժեխերը հաշվեք: 

Մենք ասում ենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երեք նախագահներով համախմբվելու առաջարկ է արել՝ Վեհափառի մասնակցությամբ, ասել է՝ մի կողմ թողնենք տարաձայնությունները, փորձենք Արցախում ու Հայաստանում մոլեգնող հրդեհը մարել, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մերժում են այդ առաջարկը, տապալում համախմբման գործընթացը, կնճիթավորներն ասում են, թե Լևոնն է տապալել: 

Ինչքան էս կարգի «համախմբվողները» շատ լինեն, էնքան Փաշինյանի դիրքերն ավելի ամուր են լինելու:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ