...

Միավորվելուց առաջ յոնջաների քաղհան արեք

Միավորվելուց առաջ յոնջաների քաղհան արեք

Եղանակները տաքացել են, հետևաբար, հայրենիքը փրկելու սեզոնն էլ է բացվել: Ընդդիմությունը Ազատության հրապարակում նստացույց, ցույց, ակցիա է իրականացնում: Փորձում են վրաններ տեղադրել, իշխանությունը չի թողնում, քաշքշուկ, բախում, բերման ենթարկվածներ-ազատ արձակվածներ: 

Սա՝ համառոտ, թե երեկ և այսօր ինչ է տեղի ունենում: Շատերն են հայտարարել, որ միանում են այս պայքարին, շատերն էլ կասկած են հայտնում, որ նման ընդդիմությամբ հնարավոր է կանխել Հայաստանի և Արցախի գլխին կուտակված ծանր մարտահրավերները:

Շատերն էլ գտնում են, որ հայրենիքի փրկության և այս գահավիժումը կանգնեցելու համար բոլոր ուժերը պետք է միավորվեն, համատեղ հանդես գան: 

Մի օրինակ բերենք. օրերս քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել էր. «Կոչ եմ անում Երրորդ Հանրապետության երեք նախագահներին, բոլոր հականիկոլական վարչապետներին, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդներին մի կողմ դնել բոլոր նախկին նեղություններն ու թշնամությունները, բոլոր ամբիցիաները և միավորվել մեկ նպատակի շուրջ՝ փրկել Հայաստանից մնացած հատվածը և գրողի ծողն ուղարկել ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՎԱՃԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻՆ:

Հ.Գ. Հիմա ողջ պրոբլեմը նրանում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները փորձում են Նիկոլին քսել Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սրանց փորձում են քսել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Մի արեք նման բաներ: Հիմա դրա ժամանակը չէ: Բոլոր ռազբորկաները հետո կանեք»:

Բան չասացինք: Մենք էլ ենք նախկինում բազմիցս նշել, այս իրավիճակում լուծումներից մեկը կարող էր լինել Հայաստանի նախկին երեք ղեկավարների ուժերի համատեղումը: Դա կարող էր որոշակի քաղաքական էֆեկտ ունենալ: 

Մի կողմ ենք դնում, թե ով՝ ում է քսում սրա կամ նրա դեմ: Մարդը, գուցե այդպես է տեսնում իրերի դասավորությունը, բայց որ կոչ է արել, հակադարձելու ժամանակը չի: Բայց ահա Կարեն Քոչարյանի գրառման տակ մի հատ քոչարյանական... էն որ իրեն բլոգերի տեղ է դրել, անունը չենք տալիս, գրել է. «ԼՏՊն ու նիյոլը նույն ... ա տարբեր գառշոկներում»: Ոնց գրել է, տառացի մեջբերել ենք՝ առանց սրբագրելու: Հայերեն լեզվի հետ երևի «խնդըռներ» ունի, եթե լեզվի հերն անիծել է: 

Ինչևէ, սա է գրել: Վերջացավ, գնաց: Հարցը փակվեց: Ի՞նչ միասնականություն, ի՞նչ բան... Մարդը կոչ է անում, ասում է՝ մի արեք նման բան, մի փորձեք ընդդիմությանը իշխանության հետ կապել, իշխանությանը՝ նախկինների նախկինների հետ, դրա ժամանակ չի, պետք է միավորվել և այլն... ու անմիջապես քոչարյանականներից մեկը հենց դա է անում: Լրիվ գելի գլխին Ավետարան կարդալու պատմությունն է:

Դե, եթե մարդիկ նման կոչի վրա նույնիսկ մի վայրկյան մտածելու ունակություն չունեն, եթե այսքանից հետո սրանց ուշքն ու միտքը ոչխարի սուրուն է, ինչ կոչ, առաջարկ, ռացիոնալ միտք ուզում ես, հայտնի, մեկ է, իրենց էշն են քշելու: Մեկ է, մնալու են խավարամտության ոլորաններում, շարունակելու են յոնջայի դաշտերում տրտինգ տալ: 

Տեր-Պետրոսյանը միակն է եղել, որ բոլորի ուժերը միավորելու առաջարկ է արել, իշխանությունների դեմ պայքարի լուծում է առաջարկել, սրանք մերժել են, պարտվել են, գնացել, նստել են իշխանությունների կողքին, ու հենց իրենք էլ նույն Տեր-Պետրոսյանին «քսում» են նույն այդ իշխանություններին: Վերջացավ, գնաց: Յոնջան լավն է, բարի ախորժակ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5199 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ