...

Ճանապարհլամիշ եղան

Ճանապարհլամիշ եղան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է. «Հանգստյան օրերին գնացել էի Կողբ: Թե ինչպիսի որակ ուներ Երևան-Բագրատաշեն մայրուղու ասֆալտը, չեմ նկարագրի: Ինքներդ գնացեք ու կհամոզվեք, որ ասֆալտի թեման ևս մեծ բլեֆ է: Էս իշխանությունները խաբում են, երբ ուզում են, որտեղ ուզում են և ինչպես ուզում են: Եվ լավ են անում: ՀԱՍՆՈՒՄ Է»:

«ՉԻ». Այ, էս մեկը լավ չի: Մինչև հիմա, այսինքն՝ այս 4 տարվա մեջ, իշխանություններին որ քննադատում էիր, խոսքի՝ Արցախյան աղետալի պատերազմի, պարտությունների, սահմանների վատ վիճակի, Սյունիքի և նման այլ «մանր-մունր» անհաջողությունների մեջ, գրեթե միշտ մի հատ փաստարկ էին բերում. զատո մեր ճանապարհներն ու կլուբնիկը լավն են:

Բայց ոչ, սրանց սարքած ճամփեքն էլ բանի պիտանի չեն: Մնում է կլուբնիկն էլ որդնի, էլ խոսելու տեղ չեն ունենա:

Հ.Գ. Դավադրապաշտական տեսություն կա, համաձայն որի՝ էս սաղ Ալեն Սիմոնյանի ձեռի գործն է: Սա մեր մեջ, մարդու չասեք, չար լեզուներն ու օդում կախված, թե ճոճվող լուրերն ասում են, որ հատուկ է արել, որ այս ճանապարհների վերանորոգման համար նոր տենդերներ հայտարարվեն, այդ տենդերները շահի Ալեն Սիմոնյանի քիփը: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ