...

Հաստա՞տ 5 տոկոս հավաքելու եք

Հաստա՞տ 5 տոկոս հավաքելու եք

«Պետք է հասնել նրան, որ ոչ մի քաղաքական միավոր միանձնյա խորհրդարանական մեծամասնություն չունենա։ Այսինքն՝ Փաշինյանը չունենա 51 տոկոս, չընտրվի վարչապետ։ Քոչարյանը բացառում եմ, որ կունենա մեծամասնություն։ Այս դեպքում հնարավորություն կլինի ինչ-որ փոխզիջումային տարբերակներ գտնել։ Բացառում եմ կազմել կոալիցիա, որով Փաշինյանը կվերարտադրվի կամ Քոչարյանը կվերադառնա իշխանության»,-հայտարարել է Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«ՉԻ». Իսկ հիմա Մարուքյանի խուճուճ միտքը թարգմանենք հայերեն. թող այնպես լինի, որ ոչ մեկը չհաղթի, և քանի որ բոլորը միմյանց շատ են ատում, ես կարող եմ բոլորի համար դառնալ քիչ թե շատ ընդունելի կերպար:

Ըստ բոլոր նախնական հարցումների, շատ մեծ հարց է՝ «Լուսավոր Հայաստանը» հաղթահարելո՞ւ է խորհրդարան մտնելու շեմը, թե՞ ոչ: Իսկ Մարուքյանն առաջարկում է մի կոնֆիգուրացիա, որի դեպքում հրաշքով հավաքում է 5 տոկոս, բայց արդյունքում վարչապետ է դառնում:

Հայաստանի ներկա խորհրդարանական համակարգը ցուցադրեց իր անկենսունակությունը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենա պահի տակ ստեղծված, իրար նկատմամբ ատելությամբ տոգորված միավորների պահի ազդեցության տակ կազմած կոալիցիան: Բայց դե դա այնքան էլ չի մտահոգում Մարուքյանին, կարևորը հասնի երազանքին՝ մի քանի ամսով կամ օրով վարչապետ դառնա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   578 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ