...

Հայտնի է Հայկ Մարությանին հանելու պատճառը

Հայտնի է Հայկ Մարությանին հանելու պատճառը

Այո, մենք գիտենք, հարյուր տոկոս ինֆո է: Երեկ մեկը վարկած էր առաջ քաշել, թե Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքապետի մամլո խոսնակը «Հայկական ժամանակ» թերթը դեղին էր որակել, Նիկոլ Փաշինյանն էլ դա չի հանդուրժել, ու հիմա վրեժ է լուծում:

Չկա նման բան: Պատճառը վիճակագրությունն է: Օրինակ՝ այսօր Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որն արդեն 12 հազար լայք է հավաքել: Իսկ դրանից առաջ իր մեկ այլ գրառում՝ 16 հազար լայք: 

Սա է Նիկոլ Փաշինյանին զայրացրել: Այս ամսվա մեջ վարչապետը մի դյուժին ստատուս է գրել, հերոսական բանակցություններ է վարել, հանդիպումներ ունեցել, մի քանի անգամ երկիրը փրկել, ելույթներ ունեցել, խոհափիլիսոփայական մտքեր հայտնել, մի խոսքով՝ ինչ ասես, որ չի արել, բայց քարը պայթի, 12 հազար լայքից ավել չի հավաքել: Էսօր, օրինակ, իր ելույթն է դրել էջում, ընդամենը 2,1 հազար լայք ու սրտիկ: Սա անընդունելի է, քանի որ այս իրավիճակը կարող է սասանել լայքապետության հիմքերը:

Ով համաձայն է մեր տեսակետին, թող լայք դնի: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ