...

Հեղաշրջման պահը բաց է թողել

Հեղաշրջման պահը բաց է թողել

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Արցախի հարցը երբևէ ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու։ Մեր ժողովուրդն այս հողի վրա շատ խորն արմատներ ունի, և աշխարհի այն տերությունները, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, հաջողություն չեն ունենալու։ Ցավով եմ ասում, բայց վերջին շրջանում, մանավանդ 1,5 տարում, այն քաղաքական գիծը, որը վարում է ՀՀ-ի քաղաքական իշխանությունը, պիտի արձանագրենք՝ հակահայ քաղաքականություն է։ Մեր՝ Արցախի Հանրապետության իշխանության և իմ բացթողումն էլ կա այստեղ»:

«ՉԻ». Ցավով ենք նշում, բայց Վիտալի Բալասանյանը Արցախի պատմության մեջ միակ նախագահի թեկնածուն է, որը հրապարակավ սեպ է խրում Հայաստանի ու Արցախի միջև: Ու ցավով ենք նշում, որ չի էլ հասկանում իր արածը:

Մենք ուշադրություն դարձրեցինք, որ իր նախընտրական հանդիպումներում Վիտալի Բալասանյանն անպայման խոսում է Հայաստանի իշխանությունների մասին, նրանց մեղադրանքներ ներկայացնում, դավաճան համարում, հակահայ քաղաքականությունից խոսում:

Հիմա որ ասենք, Վիտալի Բալասանյանը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, վայնասուն է բարձրանալու, թե հայ-հարայ, տեսեք, Արցախի հերոսի հասցեին ինչ ճղճիմ բաներ ենք գրում: Իսկ որ այդ հերոսը թշնամանք է առաջացնում Արցախի ու Հայաստանի միջև, ինչը բխում է Ադրբեջանի շահերից, դա կարևոր չէ: 

Եվ հետաքրքիր է, ի՞նչ նկատի ունի Արցախի նախագահի թեկնածուն, երբ ասում է, թե Հայաստանի հակահայ քաղաքականությունը նաև իր բացթողումն է: Ի՞նչ է բաց թողել. զինված ապստամբությո՞ւն, ահաբեկչությո՞ւն, թե՞ զորքով պիտի Երևան հասներ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3326 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ