...

Հենոյից վառված են

Հենոյից վառված են

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով ազգային հավաքական վերադառնալու հավանականությանը, ասել է. «Հավաքական չեմ վերադառնա։ Օրը կգա, պահը կգա, բոլորը կիմանան պատճառը»։

«ՉԻ». Վայ, չեք պատկերացնի, թե ինչ ծանր են տանում իշխանություններն ու նրանց սպասարկող նազիրները:

Երկու օր է, վժժոցները գցել են, Հենոյին մեղադրանքներ են ներկայացնում, թե դու պատվեր ես կատարում: Է՛լ Նեմեցի, է՛լ Ռոբի, է՛լ Սերժի, Հայաստանի թշնամիների: 

Նիկոլականներից մեկն էլ գրել է. «Հավաքականը, տվյալ դեպքում, քո երկիրն է, քո հայրենիքը։ Հայրենիքից չեն նեղանում»:

Օ՜յ, ինչ եք ասում: Սկաժիտե պաժալուստա: Իսկ որ Հենրիխի մոր հանդեպ անպարկեշտ վարքագիծ դրսևորեցին, էն ժամանակ հայրենիք, երկիր, բան չկա՞ր: Որ էն ժամանակ Հենրիխին մեղադրում էիք հավաքականի պարտությունների մեջ, տարածում, թե իշխանությունների դեմ է գործում, էն ժամանակ հայրենիքի մասին մտածող չկա՞ր:

Շարունակեք մրմռալ, Հենոն Հայաստանի համար միլիոնապատիկ ավելի շատ բան է արել, քան բոլորդ միասին վերցրած: Այսինքն՝ դուք բոլորդ միասին մենակ մինուս եք գնացել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   202 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ